Սասունյանի համար վատ լուր ունեմ․ որոշել ենք ջախջախել ստի մենաշնորհը ամերիկահայ հանրության համար․ Հարությունյան

Ամերիկյան լրատվական դաշտի ժամկետանց սյունակագիր Հարութ Սասունյանն իմ և Լիլիթ Մակունցի՝ Հարավային Կալիֆոռնիա կատարած այցի վերաբերյալ խուճապի է մատնվել։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով․

«Պատճառը շատ հստակ է՝ այդ դաշտի հայկական սեգմենտի ստի մենաշնորհը մեր այցով քանդվել է, մարդիկ սկսել են նրան հարցեր տալ՝ տարիներ շարունակ ինչո՞ւ ես կեղծիք տարածել Հայաստանի իրական վիճակի մասին։

Նա գրում է, որ մենք հարկատուների հաշվին գնացել ենք Միացյալ Նահանգներ։ Մինչդեռ դժվար չէր բացել հայկական կայքերը և տեղեկանալ, որ մենք եղել ենք արձակուրդի մեջ, իսկ այցը եղել է մասնավոր՝ առանց պետական գերատեսչությունների ներգրավման։ Նույնիսկ տեղի հյուպատոսությունը զրո ներգրավվածություն է ունեցել մեր այցի կազմակերպման հարցում՝ մեր այցի մասին տեղեկանալով այդ օրերին:

Նա անթաքույց հարց է տալիս, թե ինչու իրենց չէինք հրավիրել, որ «գան հարամեն՝ ակցիաներ անելով»։ Մենք թույլ չենք տվել հարամել մեր հանդիպումները, դրանից նա ավելի է նյարդայնացել։ Ու ամենակարևորը՝ ասում է, որ մենք Միացյալ Նահանգներ ենք եկել թաքուն։ Ամերիկյան տեղի հեռուստաալիքներին մենք տվել ենք 10 հարցազրույց, այդ թվում ոչ հայկական՝ ARTN, AMGA, AABC, USArmenia, FOXNEWS…։ Ու դժվար է պատկերացնել, թե ոնց կարելի է 6 օրվա մեջ լինել 10 հաղորդման հյուր ու մնալ թաքուն։ Նա այս փաստի մասին չի նշում՝ իր բնավորության համաձայն մանիպուլյացիայի ենթարկելով հանրությանը։

Բայց Սասունյանի համար վատ լուր ունեմ։ Մենք որոշել ենք համակարգված ջախջախել նրա ու նրա նմանների ստի մենաշնորհը ամերիկահայ հանրության համար՝ լցնելով այն Իրական Հայաստանի իրական պատմություններով։ Արժանապատիվ թոշակի գնալն էլ է առաքինություն, սակայն Սասունյանը որոշել է խայտառակվել մինչև վերջ»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ