Հայաստանը «քաղաքական գաստրոլյորների» չի տալու իր ղեկավարումը․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը քննադատության է ենթարկել գործարար Սամվել Կարապետյանին և նրա քաղաքական հավակնությունները՝ արձագանքելով վերջինիս թիմակիցների այն հայտարարությանը, թե գործարարը կհրաժարվի այլ երկրների քաղաքացիությունից միայն ընտրություններում հաղթելու դեպքում։

Ռուբինյանի խոսքով՝ նման մոտեցումը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացու նկատմամբ։

Ըստ փոխխոսնակի՝ անընդունելի է, երբ թեկնածուն պայման է դնում ժողովրդի առաջ. «Եթե ընտրեք՝ կհրաժարվեմ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից, եթե ոչ՝ կվերադառնամ Կալուգա»։

Ռուբինյանը նշել է, որ ի տարբերություն շարքային քաղաքացու (պայմանական «Պողոսի»), ով չունի այլ հայրենիք և պլան «Բ», օլիգարխի համար Հայաստանը լավագույն դեպքում երրորդական տարբերակ է։

Պլան Ա՝ Ռուսաստան

Պլան Բ՝ Կիպրոս

Պլան Գ՝ Հայաստան

Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանի ժողովուրդը չի կարող ունենալ առաջնորդ, ում համար երկիրը պահեստային տարբերակ է։

«Հայաստանը քաղաքական գաստրոլյորների չի տալու իր ղեկավարումը։ Հունիսի 7-ին զրո ձայն պիտի ստանան Քոչարյանն ու երկու օլիգարխները»,- հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ