Ո՞ւմ համար եք աշխատում, ամոթ է, փողով խելքերդ կերե՞լ են․ քաղաքացիները՝ տներ այցելող Կարապետյանի քարոզիչներին

Համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, որ Սամվել Կարապետյանը սկսել է քարոզարշավն ու երևանյան շենքերում նրա համար աշխատող երիտասարդներն այցելում են տնետուն, հեռանալիս՝ դռների բռնակներից կախում Կարապետյանի նկարով քարոզչական թերթիկներ։

Քարոզչությամբ զբաղվող երիտասարդները շքամուտքերում իրենց հանդիպած քաղաքացիներից խուսափում են, աշխատում շատ արագ հեռանալ՝ դեմքերը փակելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ