Ուզում են ՀՀ-ն դարձնել ծայրագավառ. եթե ՔՊ-ն չլինի իշխանության, TRIPP-ը կյանքի չի կոչվելու. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը կարծում է, որ որոշ ուժեր ցանկանում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրությունների, որպեսզի վերջին անգամ փորձեն Հայաստանը տանել ոչ ճիշտ ուղղությամբ:

Ըստ նրա՝ այս մարդիկ խոսում են չհասկանալով և անգամ գյուղը քաղաքից տարբերելու խնդիր ունեն:

Մանավազյանը շեշտում է՝ քաղաքացիները պետություն, խաղաղություն ունենալու և չունենալու միջև ընտրություն պետք է կատարեն. «Մարդիկ պետք է ձայն տան ոչ թե հարևանի լավ աղջկան, բարեկամի եսիմ ինչին, այլ գիտակից ընտրություն կատարեն»:

Պատգամավորը ընդգծում է, որ այս ընտրությունները շատ կարևոր են, և դրա համար որոշ ուժեր ցայտնոտային քայլեր են կատարում. «Եթե մենք չլինենք իշխանության, TRIPP-ը կյանքի չի կոչվելու, իսկ այս մարդիկ ուզում են ՀՀ-ն դարձնել ծայրագավառ, իրենք էլ դառնան գուբերնատորներ»:

Միաժամանակ Մանավազյանն ասում է. «Քաղաքացիական զբոսաշրջիկները կհասկանան, որ իրենք երկարաժամկետ տեղ չունեն ՀՀ-ում»:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան), իշխող ուժի անդամը համոզմունք է հայտնում, որ նա սպասում է առաջիկա ընտրություններին, որպեսզի իր քայլերը հասկանա. «Եկեղեցին դարձրել է կուսակցական գրասենյակ, թաքնված քաղաքական գործողություններ է անում»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ