![]()
«Ռեստարտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանի խոսքով՝ Ռուսաստանն այլևս չունի այն կարողունակությունը, որ զսպի Ադրբեջանին:
«Ճարտարապետությունը, որ Ռուսաստանն այս կանի, այն կանի, չի աշխատել: Ամենապատասխանատու պահին մեզ զենք չեն տրամադրել»,- ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ նոր ատոմակայանի կառուցումը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նախագիծ է, որը նվազեցնելու է ՌԴ-ի դերը տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է իշխանության ընդդիմախոսների կողմից TRIPP-ի վերաբերյալ հնչող քննադատություններին, զրուցակիցը նկատում է. «Մենք հիշում ենք՝ երբ ԵՄ դիտորդները գալիս էին, ինչ էին ասում նրանք. Իրանի գործոնը աշխատեցնում են ժողովրդի վախերի վրա աշխատելու և գործընթացներ վիժեցնելու համար: Տնտեսական պրոյեկտը ներկայացնում են որպես Իրանի դեմ ռազմական սպառնալիք: TRIPP-ը մաքուր տնտեսական գործընթաց է»:
Ըստ Ավագյանի՝ Հայաստանի համար սահմանների բացումը դրական է, իսկ ՌԴ-ի համար՝ ոչ. «Առանց իրենց մասնակցության շրջափակումը իրենց ձեռք չի տալիս: Տարիներ շարունակ կա՛մ կոնֆլիկտն են օգտագործել, կա՛մ փակ սահմանները: ՌԴ-ն խաղաղության շահառու չէ»:
Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան), նա ասում է. «Եկեղեցու ղեկավարը սպասում է ընտրությունների արդյունքներին: Եթե ընտրվեն այնպիսի ուժեր, որ նույն գծի մեջ են, ինքը կդառնա հերոս, իսկ եթե հակառակը լինի, էլ եկեղեցու ղեկավար չի համարվի»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()