![]()
«Առողջության ապահովագրության շրջանակում իրականացվել է մեկ միլիոն այց»։
Այս մասին սոցցանցի իր էջում փաստել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ մեկուկես ամսում արձանագրված այս ցուցանիշը փաստում է՝ ռեֆորմն անհրաժեշտ էր, սպասված ու շատերի համար տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով հետաձգված առողջական խնդիրներին լուծում տալու միակ տարբերակն ու հնարավորությունը:
«Հենց այս մարդկանց՝ արդեն բարեփոխված, որոշների դեպքում նաև փրկված կյանքի պատմությունները կրկնակի ուժ են տալիս հաղթահարելու հնից եկած և նոր առաջացող խնդիրները, զարգացնելու և անընդհատ լավացնելու համակարգը:
Հաստատակամ շարունակում ենք հետևողական աշխատանքները, սիրելի՛ քաղաքացիներ և բուժաշխատողներ:
Հաջորդիվ կներկայացնեմ շնորհակալությունների շարք մեր բուժառուներից, նրանց հարազատներից և բուժաշխատողներից»,- գրել է նախարարը։
![]()