Քննարկվել են Հայաստանի և FIA-ի, նաև Formula 1-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 24-ին ընդունել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (Fédération Internationale de l’Automobile, FIA) սպորտի գծով գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի միջև (այդ թվում՝ Formula 1-ի) համագործակցության զարգացման հեռանկարները՝ ուղղված մոտոսպորտի ոլորտում արդյունաբերական և ինժեներական ներուժի լիարժեք իրացմանը, միջազգային միջոցառումների կազմակերպման միջոցով զբոսաշրջային հոսքերի խթանմանը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանն ու միջազգային դիրքավորման ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները և իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը՝ ընդգծելով միջազգային գործընկերության խորացման, մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման և ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը։ Նա վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնություններին և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ