Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա ընդհանուր մակերեսով երկու հողամաս

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա ընդհանուր մակերեսով երկու հողամաս. Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականի օգոստոսի 2-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան 2022 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր էր ճանաչվել շուրջ 5.3 հա և 8.6 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2022 թվականի հունիսի 27-ին անցկացված աճուրդը, և որպես անվավերության հետևանք անվավեր էին ճանաչվել Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2022 թվականի հուլիսի 14-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրերն ու սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ