Պատմական հարցը, որ լուծվեց․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանում կան շատ պրոբլեմներ, որոնք սպասում են լուծումների։ Աշխարհում կան շատ պրոբլեմներ, որոնք սպասում են իրենց լուծումներին։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առօրյա կյանքում առկա են խնդիրներ, միջնաժամկետ, երկարաժամկետ խնդիրներ, բայց մենք ունենք նաև կենսական և պատմական նշանակության խնդիրներ։

«Ասելիքիս առանցքն այն է, որ մենք լուծված ենք համարում մի պատմական խնդիր, որի մասին ես խոսել էի դեռևս 2018 թվականին։ Մենք պետք է կարողանանք հաղթահարել մեր պատմությունից մեզ ծանոթ ցիկլը, երբ Հայաստանն աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի իրենից չկախված որոշումների բերումով այդ անկախությունը կորցնում է։

Հիմա թույլ տվեք համոզմունքով պնդել, որ 2020-25թթ․ մենք այդ խնդիրը լուծեցինք, ոչ միայն հաղթահարեցինք պատմական այդ ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք մի պատմական շրջափուլ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է բացառապես մեր կայացրած որոշումներից։

Եվ սա ձեռքբերում է, որը պատմական է»,- ասել է վարչապետը հրապարակած տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ