Մահացել է Իրինա Շևչուկը

74 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Իրինա Շևչուկը: Այս մասին ТАСС-ին հայտնել է նրա դուստրը՝ դերասանուհի Ալեքսանդրա Աֆանասևա-Շևչուկը։ «Այո, դա ճիշտ է։ Վերջերս նա շատ հիվանդ էր»,- ասել է նա: Ալեքսանդրան նշել է, որ մոր մահվան պատճառը գլխուղեղի լիմֆոման է եղել։

Դերասանուհին նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, այդ թվում՝ «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ֆիլմում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ