Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. վճիռը մտել է օրինական ուժի մեջ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազությունը ավելի վաղ տեղեկացրել է, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր էր ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը, և որպես անվավերության հետևանք անվավեր էին ճանաչվել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2018 թվականի օգոստոսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ