Դեռահասը սպանել է քնած մորը և մարմինը թաքցրել նկուղում

Արխանգելսկի մարզի Նյանդոմա քաղաքում 17 տարեկան տղա է ձերբակալվել՝ մորը սպանելու կասկածանքով, հայտնում է ՌԴ տարածաշրջանային քննչական կոմիտեն։

«Անչափահաս կասկածյալը, տարաձայնություններ ունենալով 51-ամյա մոր հետ, դանակով հարվածներ է հասցրել նրան, երբ վերջինս քնած է եղել, ապա մարմինը թաքցրել է նկուղում ու փախուստի դիմել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կասկածյալը հայտնաբերվել ու ձերբակալվել է: Ավելի ուշ նա խոստովանել է մեղքը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ