![]()
«Քահանային տեսակետ հայտնելու համար ոչինչ չեմ ասել: Ես ասել եմ և շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել՝ պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելությամբ»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինի մասնակցությամբ միջադեպին:
«Ի դեպ, ոչ միայն քահանաների, ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց:
Բոլոր քահանաները պետք է հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցուն, ժողովրդին, ոչ թե Քոչարյանի և օլիգարխների շտաբում Քոչարյանին և օլիգարխներին»,- ասել է նա:
![]()