![]()
Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ի պատասխան մեր հարցման հայտնելով, որ վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Նշենք՝ տնօրենի պաշտոնում տիկնոջ մնալու դեմ բողոքի ալիք են բարձրացրել մանկապարտեզի սաների ծնողները՝ նշելով, որ Դանիելյանը երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով է անցնում։
![]()