Հարգում ենք ժողովրդի քվեն, իսկ Քոչարյանն ու օլիգարխները դուրս կմղվեն քաղաքական դաշտից. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյաննը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի միավորման հավանականությանը։

«Եթե Քոչարյանն ու տարբեր բլոկների բաժանված երկու օլիգարխները հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն ու գալ իշխանության, կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որ իրավապահներն անեն իրենց գործը։ Հետևաբար, ինչպե՞ս է պետք կանխել այդ սցենարի իրագործումը. մարդիկ Քոչարյանին ու երկու օլիգարխներին պետք է տան 0 քվե, որովհետև Քոչարյանն ու օլիգարխները մենք տեսել ենք, թե ինչպիսի իշխանություն են, և կարծում եմ՝ չենք ուզում նման իշխանության կրկնվելը», -ասել է Ռուբինյանը։

Հարցին, թե եթե ժողովուրդը քվե տա, ի՞նչ են անելու, Ռուբինյանը պատասխանել է, որ դա կլինի ժողովրդի ընտրությունը։

«Բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդը նրանց քվե կտա: Մենք հարգում ենք ժողովրդի քվեն, բայց չենք հարգում օլիգարխիատը, առանձնապես չենք հարգում Ռոբերտ Քոչարյանին»,- հավելել է Ռուբինյանը և նշել, որ քաղաքական թիմը նպատակաուղղված է, որ 2026 թ. ընտրություններից հետո ունենալու է սահմանադրական մեծամասնություն և պատկերացնում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից ու խորհրդարանից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ