![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Էս խմբակի հեքիաթներն այլևս գերազանցում են Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներին։ Ոչ թե նրա համար, որ մեր ռազմագերիների վերադարձը անհնար է։ Ոչ։ Անհնար չէ։ Այլ նրա համար, որ պարզվում է’ մեր ռազմագերիները Բաքվում են, որովհետև Ռուսաստանի սրտի օլիգարխ, Կիպրոսի օֆշորի քաղաքացի Սամվել Կարապետյանը Հայաստանի վարչապետ չէ, չնայած տանը դարակում Հայաստանի անձնագիր էլ է ունեցել։
Հիմա եթե ռազմագերիներին բերելու ուժը Սամվել Կարապետյանի մեջ է ու նա դա մինչև հիմա չի արել խռոված, որ վարչապետ չէ, ապա ամոթ իրեն։ Եթե ռազմագերիներին բերելու ուժը և գաղտնիքը Պուտինի մեջ է, ապա ամոթ Պուտինին, որ մինչև հիմա չի արել, ու էլի ամոթ Սամվել Կարապետյանին, որ 5 տարի շարունակ դա չի խնդրել Պուտինից։
Եթե ռազմագերիներին բերելու ուժը Սամվել-Կարապետյան-Իլհամ Ալիև հարթության մեջ է, ապա նորից ամոթ Սամվել Կարապետյանին, որ կարող էր դա անել մինչև այժմ, բայց չի արել։ Խիստ կասկածում եմ, որ ռազմագերիներին բերելու բանալին Կիպրոսում է. խեղճերն իրենք պրոբլեմ ունեն Ադրբեջանի ու նրա, մեծ ախպոր հետ ու 26 դաշնակից երկրով չի կարողանում լուծել… Մի խոսքով, ոնց պտտում ես իրենց ասածը, ամոթը նույն մարդուն է գնում….
![]()