Էլ ո՞ր երկրում է կրկեսը ծառայում որպես քարոզարշավի հարթակ․ Կարապետյան

Ֆեյսբուքյան օգտատեր Նառա Կարապետյանը գրում է․

Էլ ո՞ր երկրում է կրկեսը ծառայում որպես քարոզարշավի հարթակ:

Բա չիմացաք, Նարեկ Կարապետյանի քաղաքական քարոզարշավի հերթական հանդիպումը լինելու է կրկեսում: Փաստորեն, հիմա էլ կրկեսում են մեզ փրկում: Չէ, ես իհարկե ողջունում եմ կրկեսում ձևիստների բոլոր ելույթները, որովհետև քաղաքական կրկեսի համար ավելի լավ վայր դժվար էլ գտնեին, ի վերջո 14 տարի կրկեսի շենք են կառուցել, 40.000 դրամ տոմսի արժեք են սահմանել, բա ելույթ չունենա՞ն։

Ակնհայտ փաստ է, որ Տաշիր Սամոյենք կրկեսի շենքը ափալ-թափալ կառուցեցին զուտ իրենց ելույթների համար: Կամ այն, որ ամեն օր մեկ դրամ աշխատավարձով աշխատելուց են խոսում, բա ինչի մի անգամ չեղավ, որ իրենց տոմսերը մեկ դրամով վաճառեն, կամ գոնե մի քիչ էժանացնեն:

Այս ստախոս ծաղրածուները իրենց ձևով «քաղաքականությունը» դարձրել են ծաղրուծանակի առարկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ