![]()
Փետրվարի 17-ից 19-ը Ավստրիայում տեղի ունեցած եպիսկոպոսաց հավաքը, ինչպես և պետք էր սպասել, ընթացել է լարված մթնորլորտում։ Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը առաջինի բացակայությամբ փորձել է հավաքն անցկացնել ԿԳԲ-ական մթնոլորտում։
Չնայած սրան, Պոլսո պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը իր խիստ քաղաքավարի և հավասարակշռված ելույթում արձանագրել է, որ անհրաժեշտ է եկեղեցու անցումային կառավարման մարմին ստեղծել, մինչև Կտրիճ Ներսիսյանի կարգավիճակի ճշգրտումը, ինչը կարող է տեղի ունենալ Ազգային եկեղեցական ժողովում։
Այս առաջարկով, փաստորեն, պատրիարքը կասկածի տակ է դրել Կտրիճ Ներսիսյանի լեգիտիմությունը։
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի առաջարկն այն է, որ ստեղծվի եկեղեցական սինոդ 12 ավագ եպիսկոպոսների ներգրավմամբ, որտեղ ներառված կլինեն նաև ՀՀ վարչապետի հետ եկեղեցու բարենորոգման խորհուրդը ստեղծած եպիսկոպոսներ։ Պատրիարքն արձանագրել է, գործող Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկված է և չի կարող խնդիրների լուծման պատշաճ մարմին դիտվել։ Այս առումով Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելու որոշումը Մաշալյանը համարել է «հապճեպ և ջղագրգիռ»։
Պոլսո պատրիարքի այս առաջարկները տեղ չեն գտել եպիսկոպոսաց հավաքի եզրափակիչ թղթում։ Կարծում ենք թուղթը ստորագրած Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը պետք է պարզաբանում տան, թե ինչու՞ են պատրիարքի պնդումները դուրս թողել հավաքի արձանագրություններից։
Աղբյուրը՝ zarkerak.am
![]()