Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանքի տակ. դատարանն անփոփոխ է թողել որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը, նա կշարունակի մնալ բանտում։

Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել էին «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը:

Պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին:

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարել են մի խումբ անձինք՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ