![]()
«Սա խոսում է այս մարդկանց երկրից ու ժողովրդից խոր անտեղյակության մասին: Նրանք եկել են իրենց խմբային շահը սպասարկելու համար, պատանդի կարգավիճակ ունեն, ստիպված են այս ամենն անում: Կիրիլի աղանդից են»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից ՀՀ երկրորդ քաղաք Գյումրին գյուղ անվանելուն:
Ըստ նրա՝ այս մարդիկ ընկել են կրակը, ժողովրդին էլ հետն են ուզում գցել կրակը:
«Էժան կառավարություն, ձրի վարչապետ, բոլոր նարդի խաղացողներին դու շեշ են խոստանում, անբախտներին՝ բախտ, անխելքներին՝ խելք: Տեղից վեր կացող լածիրակը պարտիզանական գործողությունների կոչով է դիմում, այս ամենը պետք է արժանանա համապատասխան գնահատականի. ժողովրդավարությունը չի կարող լինել լխկած, սրանք դեռ ուժ չեն տեսել»,- նկատում է նա:
Մեհրաբյանը նաև ասում է. «Թքած ունեն ժողովրդավարության վրա, թքած ունեն օրենքի վրա, ասում են՝ մեր թեկնածուն սա է, գնացեք ձեր Կիրիլին փոխեք: Դիմակները հանես՝ տակից դուրս են գալիս Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի, Պուտինի այլանդակ սֆաթները»:
Զրուցակցի կարծիքով՝ որքան քիչ լինի Ռուսաստանի ներկայությունը մեր կյանքում, այնքան լավ կլինի:
«Ռուսներն ուզում են խաղաղության գործընթացը ընտրությունների միջոցով վիժեցնեն»,- ընդգծում է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()