![]()
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Սաղմոսավանք է այցելել և պարզել, որ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օշինն իսկապես պսակադրության նպատակով օրերս Սաղմոսավանք այցելած զույգին ասել է, որ «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»։
«Տեր Օշինը, ցավոք, չժխտեց ասածը։ Ստիպված եղա տեր Օշինին բացատրել և զգուշացնել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը հակասում է և հոգևոր եկեղեցական կանոնին, և պարունակում է ՔՕ սահմանված հոդվածի տարրեր։ Ընդհանրապես, սա պետք է հիշեն մեր բոլոր եկեղեցականները, հատկապես նրանք, ովքեր եկեղեցին, որտեղ պետք է ծառայեն ժողովրդին, շփոթում են Քոչարյանի կամ օլիգարխների նախընտրական շտաբի հետ։
Նաև բոլոր քաղաքացիներին հորդորում եմ՝ եթե նման դեպք լինի, ընդ որում կապ չունեն քաղաքական հայացքները, եթե ձեզ որևէ հոգևորական քաղաքական հայացքներով պայմանավորված խտրականության կենթարկի՝ գրեք ինձ»,- սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է Ռուբինյանը։
![]()