Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման վերաբերյալ:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առկա կառուցակարգերին, միջազգային հանձնառություններին, մանրամասներ ներկայացրել ուսումնասիրված միջազգային փորձի և առաջարկվող գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես առաջարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման և ԵՄ դիրեկտիվի պահանջների համապատասխանության շրջանակում ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ, ապահովել հանրային հաշվետվողականություն, ստեղծել արգելադրված և բռնագրավված գույքի ռեեստր և այլն:

Բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակման շուրջ ծավալվել է քննարկում, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկություններով:

Վարչապետն ընդգծել է բռնագանձված ակտիվների նպատակային կառավարման կարևորությունը և հանձնարարել աշխատանքներ իրականացնել դրա իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ