ժողովուրդը ընտրության օրը ի ցույց դրեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե ռըսահպատակ օլիգարխիային․ Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը գրել է․

Մեկ էլ 2021 թ-ին ռըսահպատակ քոչարյանականներն էին օրերը հաշվելով ստատուսներ գրում. Բայց ժողովուրդը ընտրության օրը ի ցույց դրեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե ռըսահպատակ օլիգարխիային և նախկին վարքերին, որ Հայաստանում պոռճերի ժամանակներն ավարտվել են և նրանք պատմության արխիվում են։
Հ.Գ. Հիմա էլ « պուտինի ձևով » կուսակցականներն են, իրենք իրենց ( վնուշատ ) են արել, որ Հունիսի 7-ին կարողանալու են Հայաստանում ժողովրդավարությունը գողանան, որ նորից Հայաստանում ախրանիկներով պատգամավորներ են ի հայտ գալու, որ պոռճի լակոտները ինչ ուզենալու են անելու են, որ նոր լիսկաներ, շմայսներ, մանվելներ ու սաշիկներ են ծնելու.. Ես ցավում եմ, որ 2018 թ-ից մինչ այսօր՝ 8-տարում Փաշինյանի կառավարությունը չկարողացավ Հայաստանում այնպիսի արմատական փոփոխություններ իրականացնել, որ մենք՝ ՀՀ ժողովուրդը ստիպված չլինի առերեսվեր անցյալի վերադարձի սպառնալիքներին, որոնք էկրանների առաջ ժողովրդի հրեշտակներ են ձևանում, որ քարոզարշավների են մասնակցում։ Բայց ես կարծում եմ և գրեթե համոզված եմ, որ Հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը այդ ուժերին անգամ չպետք է թույլ տա, որ հայտնվեն խորհրդարանում թեկուզ ընդդիմություն և գալիք 5-տարիներին մեր առողջությունից բացի երկիրը ներսից քանդեն… Օրերը հաշվողներ, քոչարյաննել էր հաշվում, բայց դուք իրականում Հայ Ժողովրդից այնքան հեռու եք, որքան խոզը տուռնիկից, մի քիչ ձեր ֆեյքաբուծարաններից դուրս եկեք, էդ ավտոբուսներով ( մարդագլուխը 50-հազարով ), որ հետևներիցդ ման եք տալիս, ու կարծում, որ դա է ժողովուրդը, ապա սխալվում եք.. Դուք լավ կանեք ձեր համար արհեստական բանականությամբ երկիր ստեղծեք, կրեմլն էլ դնեք ձեր նստավայրը, ու էդ արհեստական բանականությամբ էլ վարչապետ ստեղծեք, քանզի ձեր մոտ վերջում մնալու է միայն արհեստականությունը..
Բայց ավելացնեմ նաև, որ իշխանությունը այս 3-ամսում կարող է նաև միջոցներ ձեռնարկել և որոշ կուսակցությունների ճանաչել որպես հակապետական կուսակցություն և դուրս թողել խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց, նրանք նույնիսկ ԱԺ-ում ընդդիմություն լինելով, կխայտառակեն Հայաստանի Հանրապետության իմիջը ամբողջ քաղաքակիրթ աշխարհում..

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ