Հերթերի խնդիրը լուծելուն ուղղված հանձնարարականներ․ նախարարն անակնկալ այցելել է Երևանի հաշվառման-քննական բաժին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 23-ին անակնկալ այց է կատարել ՆԳՆ Երևանի հաշվառման-քննական բաժին, շրջել ստորաբաժանման տարածքում, զրուցել քաղաքացիների հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը հետևել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և գործնական քննությունների ընթացքին, հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հերթերի կանոնակարգմանն ու սպասարկման արդյունավետության բարձրացմանը միտված թվայնացման աշխատանքներին։

Քաղաքացիները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հերթագրման, սպասարկման և ծառայությունների մատուցման վերաբերյալ իրենց կարծիքը, նաև հանդես եկել առաջարկություններով։

Նախարար Սարգսյանը, առանձնացնելով հերթերի խնդիրը, ստորաբաժանման ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ