![]()
ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Վանո Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Երբ ինչ-որ քաղաքական գործիչներ գալիս են Գյումրի, լուսանկար են անում, երկու գեղեցիկ բառ ասում ու հետո թույլ են տալիս իրենց խոսքում Գյումրին «գյուղ» անվանել, դա վրիպում չէ։
Դա մտածելակերպ է՝
մտածելակերպ, որտեղ իրենց համար մայրաքաղաքը դիտվում է որպես միակ կարևոր կետ, իսկ մարզերը՝ որպես երկրորդական տարածք։
Գյումրին երկրորդական չէ՝
Գյումրին բեմ է, ոչ թե կրկես և այստեղ ձևովի դերասանները երկար չեն մնում։
Մեր քաղաքը երբեք չի եղել «ծայրամաս»։
Այստեղ մարդիկ տեսնում են՝ ով է իրական, ով՝ արհեստական,
ով է աշխատում, ով՝ պարզապես խոսում,
ով է գալիս հարգանքով, ով՝ վերևից նայելով։
Գյումրին գյուղ անվանողները գուցե չեն հասկանում մի պարզ բան՝
գյուղ բառը վիրավորանք չէ գյուղի համար,
բայց քաղաքին գյուղ անվանելը անարգանք է քաղաքի հանդեպ։
Եվ գյումրեցու արժանապատվությունը երբեք չի վաճառվում քաղաքական PR-ի դիմաց։
Այս քաղաքը հիշողություն ունի,
և հիշում է՝ ով ինչպես է խոսել իր մասին։
Գյումրին քաղաք է։
Եվ քաղաքին պետք է մոտենալ ոչ թե ձևով, այլ արժանապատվությամբ։
![]()