Հունիսից նախատեսվում է գործարկել Երևան–Լոնդոն–Երևան ուղիղ չվերթներ․ սպասվում է նաև Երևան–ԱՄՆ երկար սպասված չվերթը

Հայաստանի համար շուտով հասանելի կդառնան Բալթյան երկրները։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ արդեն մայիս ամսից «AirBaltic» ավիաընկերությունը կսկսի մատչելի ուղիղ չվերթներ իրականացնել Երևան–Ռիգա և Ռիգա–Երևան ուղղություններով։

Բացի այդ, հունիսից նախատեսվում է գործարկել նաև Երևան–Լոնդոն–Երևան ուղիղ չվերթներ։

Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ «Turkish Airlines»-ը ծրագրում է առաջիկայում չվերթներ իրականացնել Երևանից դեպի Լոս Անջելես և հակառակ ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ