Հայաստանը երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն․ Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի թիմը վերջին 1 ամսվա ընթացքում հայտարարել է, որ.

Ստեղծելու են սեքսի նախարարություն,

Կիրանցը հանձնվել է Ադրբեջանին,

Գյումրին գյուղ է: Այս շարքը դեռ շարունակվելու է:

Սա պատմություն է փողի խեղճության մասին: Դու կարող ես փողով վարձել լավագույն սրահներն ու ավտոբուսները, բայց դրա մեջ չես կարող միտք լցնել: Դու կարող ես փողով վարձել աշխարհի լավագույն փաստաբաններին, բայց չես կարող գնել փաստը:

Իսկ փաստն այն է, որ Հայաստանը երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն: Շքեղ գրասենյակներով, թշվառ գաղափարներով ընդդիմություն:

Սա նվաճում է: Ժողովրդավարական Հայաստանում գաղափարը հաղթում է փողին: Սա շքեղություն է, որը միայն ժողովրդավարությունն է թույլ տալիս: Մենք պաշտպանելու ենք այս նվաճումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ