Զվարդ Գաբրիելյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Ավանի բաժինը որպես անհետ կորածի որոնում է 1940թ․ ծնված Զվարդ Գաբրիելյանին։

Նա փետրվարի 22-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, Աճառյան փողոցի իր բնակարանից դուրս է եկել և չի վերադարձել։

«Զվարդ Գաբրիելյանին տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ավանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության տեքստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ