![]()
Փետրվարի 16-ին Զովունի գյուղում կրակոցներից վնասվածք ստացած Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ-ն փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը,
փետրվարի 16-ին ժամը 23:50-ի սահմաններում Ռուբեն Գ-ին հրազենային վիրավորումը պատճառել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ-ն, ով այնուհետև դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում և ձերբակալել:
![]()