![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է ռուսաստանցիներին տեղափոխել Վրաստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Որոշման համաձայն՝ քաղաքացիների Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումների արգելքը ժամանակավոր է: Ինչպես նշվում է, արգելքն ուժի մեջ է կմտնի հուլիսի 8-ից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոստուրիզմը» զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ է տվել կասեցնել Վրաստան շրջագայությունների կազմակերպումը:
Երկրի ղեկավարը նաեւ կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսների վերադարձը:
![]()
![]()