Գյումրին գյուղ համարողներից ոչ-ոք դեռ ներողություն չի խնդրել

Ռուսաստանցի օլիգարխ, միլիարդատեր Սամվել Կարապետյանի թիմակիցները փետրվարի 22-ին այցելել էին Գյումրի ու քաղաքի հենց կենտրոնական հատվածում տեսանյութ էին  նկարահանել, որտեղ գյուղ էին անվանել։

Գյումրին որպես գյուղ բնորոշող տեսանյութը գյումրեցիների մոտ մեծ բարկություն ու ցասում էր առաջացրել, երեկվանից սոցցանցերը ողողված են քննադատական խոսքով Սամվել Կարապետյանի ու նրա  թիմակիցների հանդեպ։

Չնայած հղփացած պահվածքին՝  ոչ Սամվել Կարապետյանը, ոչ էլ նրա թիմակիցներից որևէ մեկը մինչ այս պահը ներողություն չեն խնդրել գյումրեցիներից Գյումրին գյուղ համարելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ