Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ

«ԱրմԼուր»-ը մանրամասներ է հայտնում Սևանում դանակի հարվածների հետևանքով սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանի դեպքի վերաբերյալ։ Նշվում է, որ ՊՆ 20-ամյա զինծառայողին սպանել են աղջկա պատճառով։ Լրատվականին հասած տեղեկությունների համաձայն՝ դանակահարողներն անչափահասներ են, վերջիններս ձերբակալված են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սպանվածը 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով ՊՆ պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ