Արժե քաղաքական հյուրախաղերը շարունակել Հայաստանից անդին, ասենք՝ նույն Կալուգայում. Նազելի Բաղդասարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից ՀՀ երկրորդ քաղաք Գյումրին գյուղ անվանելուն:

«Շուրջ երեսուն տարվա վաղեմության մի դրվագ կա, որը շատ գյումրեցիներ մինչ օրս լավ հիշում են։ Վազգեն Մանուկյանը Գյումրիից հեռանալիս, չնկատելով միացված տեսախցիկները, ասել էր․ «Էստեղից պրծանք, հիմա գնանք քաղաք»։ Թե ինչ եղավ հետո նրա քաղաքական կարիերայի հետ և որտեղ է նա այսօր՝ կարծում եմ, բոլորին հայտնի է։

Այնպես որ՝ երբեմն արժե լսել անցյալի արձագանքը, դասեր քաղել և քաղաքական հյուրախաղերը շարունակել Հայաստանից անդին՝ ասենք, նույն Կալուգայում»,- գրել է Բաղդասարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ