Հոպարի գանձը զարմանում էր, թե ինչու են դպրոցներ կառուցում այ սրա համար , որ ձեր շրջապատի մարդիկ գոնե տարրական պատկերացում կազմեն Հայաստանի քաղաքների և գյուղերի մասին

Մկրտիչ Իսրայելյանը գրում է.

Գյուղը հրաշալի բան է, գյուղի մեջ վատ բան չկա, գյուղերում նույնիսկ ավելի պարզություն կա քան քաղաքներում։

Բայց այստեղ հարցն այլ է։ Երբ մեգահարուստ մարդը մտնում է քաղաքականություն՝ էն թրիքի վրա հավաքվող ճանճերի նման շատանում են նաև էժանագին գռդոնչիները, որոնք Ա-ն ու Բ-ն իրարից չեն տարբերում, բայց ուզում են անպայման մի բան էլ իրենք պոկեն էդ հարուստի տորթից։

Ձևոները սիրում են ասել, որ երբ գան իշխանության՝ գյուղատնտեսության, նախարարություն են բացելու, բայց մինչև էդ՝ լավ կանեն իրենց էժանագին փիարշիկներին ուղարկեն մեր գյուղերի նորակառույց դպրոցներում սովորելու, որ հասարակ բան հասկանան՝ Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, արվեստների ու արհեստների կենտրոնն է, Գյումրիում ավելի շատ քաղաքային կոլորիտ կա քան շատ այլ քաղաքներում։ Հոպարի գանձը զարմանում էր, թե ինչու են դպրոցներ կառուցում՝ այ սրա համար են նաև կառուցում, որ ձեր շրջապատի մարդիկ գոնե տարրական պատկերացում կազմեն Հայաստանի քաղաքների և գյուղերի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ