![]()
Տնային կալանքում գտնվող գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի թիմակիցները փետրվարի 22-ին այցելել են Գյումրի ու քաղաքի հենց կենտրոնական հատվածում տեսանյութ նկարահանել:
«Ողջույն, գյումրեցիներ ջան, եկել ենք ձեր գյուղ հյուր, բայց մեզ հյուր չենք զգում»,- հայտարարել են Սամվել Կարապետյանի թիմակիցները: Տեսանյութում «Մեր ձևով» շարժման աջակիցներ Ալիկ Ալեքսանյանը և բժիշկ Անդրանիկ Ղազարյանն են:
Գյումրին որպես գյուղ բնորոշող տեսանյութը գյումրեցիների մոտ մեծ բարկություն ու ցասում է առաջացրել:
![]()