Խոսակցություններ են տարածվում, թե մարտի 1-ից կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Թունյանը պարզաբանել է

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը անդրադարձել է մարտի 1-ից կանխիկ վճարումների արգելման վերաբերյալ տարածվող լուրերին։

«Ո՛չ, չկա նման բան: Հիշեցնեմ, որ նման խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է, և մարդիկ պետք է անպայման վճարեն անկանխիկ եղանակով՝ քարտով կամ փոխանցումով: Ուզում եմ ասել, որ նման որոշում չկա և պլաններում նման որոշում նույնպես չկա: Շարունակվելու է այնպես, ինչպես այսօր՝ մինչև 300 000 դրամ արժեքով գործարքների դեպքում մարդը կարող է վճարել և՛ կանխիկ, և՛ անկանխիկ, 300 000 դրամից ավել գործարքների դեպքում պարտադիր պետք է լինի անկանխիկ վճարում:

Բացառությամբ, օրինակ, առողջապահության և կրթական ծառայությունների, որտեղ վճարումները պետք է պարտադիր լինեն անկանխիկ եղանակով: Ես չգիտեմ՝ որտեղից են էդ խոսակցությունները տարածվում, բայց նման բան չկա:

Եվ առիթից օգտվելով երկրորդ բանն ասեմ՝ մարտի 1-ից մի այլ կարևոր փոփոխություն ունենք, լավ փոփոխություն՝ անկանխիկ առևտրի դեպքում, քարտով առևտրի դեպքում քարտերի միջնորդավճարները կրկնակի չափով նվազում են:

Այսինքն՝ ARCA քարտերով առևտուր անելու դեպքում էդ միջնորդավճարը կկազմի ընդամենը կես տոկոս, իսկ «Մաստեր» և «Վիզա» քարտերով առևտուր անելու դեպքում դա կկազմի ընդամենը 0,9%:

Սա, կարծում եմ, շատ կարևոր ու լավ նորություն է, հատկապես փոքր բիզնեսով զբաղվող մեր տնտեսվարողների համար: Եվ նաև առիթից օգտվելով հիշեցնեմ, որ ARCA քարտերով առևտուր անելու դեպքում մեր հայրենակիցները կարող են նաև 2%-ի չափով քեշբեք հետ ստանալ»,-նշել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ