![]()
Լվովում պայթյուններ են որոտացել: Տեղի ունեցածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Ժամը 00:30-ին ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Լվովի կենտրոնում գտնվող խանութներից մեկում տեղի ունեցած կողոպուտի մասին։ Երբ ժամանել է փրկարարական խումբը, տեղի է ունեցել պայթյուն։ Ժամանել է երկրորդ խումբը, և տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն։
Զոհվել է 23-ամյա ոստիկան։ Վիրավորների թվում կան ոստիկաններ, Ազգային գվարդիայի անդամներ և քաղաքացիական անձինք։ Նրանցից վեցը գտնվում են ծանր վիճակում։
Իշխանությունները միջադեպը որակել են որպես ահաբեկչական հարձակում։
![]()