![]()
Դեպքի հանգամանքները
Ա․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 14.01.2026 թվականին՝ ժամը 18:00-ից մինչև 15.01.2026 թվականը՝ ժամը 18:00-ն, ընդգրկված լինելով զորամասի ներքին վերակարգում, 15.01.2026 թվականին՝ ժամը 03:00-ից մինչև 04:00-ն ընկած ժամանկահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գաղտնի հափշտակել է նույն զորամասի զինծառայողներ Մ. Մ.-ին պատկանող ձմեռային վերարկուի գրպանից 2000 ՀՀ դրամ գումար, Ռ. Ա.-ին պատկանող ձմեռային վերարկուի գրպանից 4000 ՀՀ դրամ գումար, Մ. Մ.-ին պատկանող ձմեռային վերարկուի գրպանից 1000 ՀՀ դրամ գումար, Տ. Մ.-ին պատկանող ձմեռային վերարկուի գրպանից 2000 ՀՀ դրամ գումար, Հ. Մ.-ին պատկանող ձմեռային վերարկուի գրպանից 28000 ՀՀ դրամ գումար՝ ընդհանուր նշված անձանցից հափշտակելով 37.000 << դրամ գումար:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է զինվորական հսկողություն։
Ա․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
![]()