Հետախուզվող հանցագործն ուզում է ռուսական թաքստոցից ՀՀ-ում իշխանության հասնել, ընտրության մասնակցել. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության՝ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու որոշմանը:

«Գյումրի-2 օպերացիայի ևս մեկ մասնակից։ Հետախուզման տակ գտնվող հանցագործը ուզում է ռուսաստանյան թաքստոցից իշխանություն վերցնել։

Հունիսի 7֊ին Քոչարյանն ու օլիգարխները պետք է ստանան 0 ձայն։

Ի դեպ, տեսա, որ ընդդիմությունն ու նրանց սպասարկող կեղծ լրատվամիջոցները տարակուսում են, թե ինչպես պիտի թույլ չտանք սրանց նմաններին կրկնել Գյումրու սցենարը։

Ձեզ որևէ քվե չտալով ու հեռու֊հեռու ուղարկելով, հարգելի անֆայմներ»,- գրել է Ռուբինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ