![]()
«Մեր բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքավորում են առել, իսկ պետությունը վճարում է դրանց վարկերի/լիզինգի տոկոսներն ամբողջությամբ կամ մեծ մասը»:
Այս մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում, որում նա ներկայացրել է թվային տվյալներ հայկական ծագման ապրանքների արտահանման մասին:
«Հայկական ծագման ապրանքների արտահանում
2017 թ. — 2 մլրդ դոլար,
2025 թ. — 4,46 մլրդ դոլար
Աճը՝ ավելի քան 2,2 անգամ։
Սրա մեջ վերաարտահանում, ոսկի չկա։
Արտադրողականություն (մարդ/ժամ)
2017 թ. — 5,6 դոլար
2025 թ. — 11,3 դոլար
Աճը՝ ավելի քան 2 անգամ։
Այս աճը չէր կարող տեղի ունենալ առանց արտադրողականության բարձրացման մեր ծրագրերի, որոնց ընդհանուր պորտֆելը արդեն հասնում է մոտ 1,5 մլրդ դոլարի։
Սա նշանակում է, որ մեր բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքավորում են առել, իսկ պետությունը վճարում է դրանց վարկերի/լիզինգի տոկոսներն ամբողջությամբ կամ մեծ մասը»,- գրել է Պապոյանը:
![]()