Արայիկ Հարությունյանը ՍԴՀԿ ղեկավարությանն է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է, որ Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավարության հետ՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

«Ներկայացրել ենք այցի նպատակները, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, 2026 թվականի հունիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ վերջին զարգացումների հետ կապված հարցերը»,- գրել է Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ