Երկրի գլխավոր ՉԱԹԼԱՂԸ նախաձեռնել է Քոչարյանի արդարացումը

Չաթլաղ, Թովմասյան Հրայրին այս որակավորումը դեռևս տարիներ առաջ , իսկ ավելի ստույգ 2014 թվականի փետրվարի 14-ին ԱԺ նիստի ժամանակ  տվեց  ՀՅԴ պատգամավոր  Արմեն Ռուստամյանը:

«Ղալաթ ես անում, չաթլախ»,-իր ելույթի ժամանակ ասել էր ՀՅԴ-ական պատգամավորը Թովմասյան Հրայրին:

Բայց արի ու տես, որ սա առաջին ու վերջին «ՂԱԼԱԹԸ» չէր Հրայր Թովմաասյանի համար:  Իշխանության վերարտադրության համար Սերժ Սարգսյանը գտավ հնարքը, անհրաժեշտ էր կիսանախագահականից անցնել կառավարման խորհրդարանական համակարգի:

Սակայն Սերժի հագով արդեն հայտնի «կոստյումը»՝ սահմանադրությունը կարելիս, նույն ՉԱԹԼԱՂ Հրայրը մի քանի կոճակ այդ կոստյումի վրա ամրացրել էր հենց իր համար:

Սահմանադրական դատարանի նախագահի բաղձալի աթոռին հասնելու համար ՉԱԹԼԱՂԸ պետք է դառնար նույն դատարանի անդամ, ապա նոր ընտրվեր նախագահ

Հրայրը դառնալով Սահմանադրական դատարանի անդամ՝ իրեն ներքուստ կարգել էր այդ իսկ դատարանի նախագահ, մնում էր ձևաական ընտրությունը:

Բայց իր և Սերժի համար «կոստյում» կարողը մի բան հաշվի չէր առել, երկրում հեղափոխություն եղավ:  Ժողովուրդ դուրս եկավ փողոց ու մերժեց նախկին ռեժիմին: Ու Հրայրը մնաց շարքային ՉԱԹԼԱՂԻ կարգավիճակում:

Հեղափոխության ժամանակ փողոց դուրս եկած ժողովուրդը պահանջեց Սերժի հրաժարականը ու մերժեց ոչ միայն Սերժին, այլ նաև նրա ողջ կլանին, այն ողջ ավազակախմբին, որ տարիներ շարունակ զբաղվել էր պետության ու ժողովրդի թալանով:  Հասկանալով, որ ստեղծված իրավիճակից այլ ելք չի մնում, նույն Սերժը հրաժարական տվեց, հրաժարական տվեցին նաև ռոբասերժական կլանի բազմաթիվ պաշտոնյաներ, բացառությամբ մի քանիսի, որոնց թվում էր նաև ՉԱԹԼԱՂ Հրայրը:

Վերջին ամիսներին նույն Սահմանադրական դատարանի դիմաց եղել են բազմաթիվ բողոքի ակցիաներ, որոնց մասնակից ցուցարարները պահանջել են ՉԱԹԼԱՂԻ հրաժարականը, սակայն վերջինս կարծես սոսնձով է կպած իր աաթոռից և հայտարարում է, որ օրակարգում հրաժարականի հարց չկա:

Թերևս ուշագրավ է, որ երբ Հայաստանում  դատական համակարգի ճակատագիրն է քննարկվում, Հրայրը մեկնել էր Արցախ։ Ընդ որում այդ այցի մասին ՍԴ պաշտոնական կայքէջում որևէ տեղեկություն  չկար: Ընդ որում վերջին շրջանում բազմիցս խոսացվել է այն մասին, որ նախկին իշխանական ուժերը փորձում են Արցախում կենտրոնանալ և հակահարված տալ ներկայիս Հայաստանյան իշխանություններին:

Արցախից վերադառնալուց հետո նույն ինքը՝ ՉԱԹԼԱՂ Հրայրը հանդիպում է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ, ում` Հայաստանում   Քոչարյանի հետ հանդիպումից հետո  հրավիրել էին ԱԳՆ,  դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

Հետաքրքիր է, թե ինչ ընդհանուր գործ կարող են ունենալ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Հրայրն ու ՌԴ դեսպանը:

Իսկ այսօր հաստատվեց այն տեղեկությունը, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի դիմումը:

Լուրը լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը․ — «Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ ռոբերտ քոչարյանի դիմումը քրեական դատավարության 135 և 35 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ և քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի կապակցությամբ»:

Կարելի է ենթադրել, որ Երկրի գլխավոր ՉԱԹԼԱՂԸ նախաձեռնել է  Քոչարյանի՝ դատարանի առաջ պատասխանատվությունից ազատումը

Տարոն Չախոյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ