![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախատեսում է բջջային կապի անջատում Անվտանգության դաշնային ծառայության պահանջով։
Նոր կարգավորումների համաձայն՝ կապի օպերատորները պարտավոր կլինեն սահմանված դեպքերում դադարեցնել ծառայությունների մատուցումը։ Օրենքի հեղինակները նշում են, որ նախաձեռնությունը միտված է քաղաքացիների և պետության անվտանգության ապահովմանը։
Սպառնալիքների գնահատման և նման միջոցների կիրառման հիմքերը կսահմանվեն նախագահի համապատասխան ակտերով։
Փաստաթուղթը նախ ընդունվել է Պետդումաում, ապա հաստատվել Դաշնային խորհուրդում։ Օրենքը կսկսի գործել պաշտոնական հրապարակումից 10 օր անց։
![]()