![]()
Սևանում այսօր սպանված Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքի բնակիչ էր, պայմանագրային զինծառայող։
«Նյուզ»-ի տեղեկություններով, Արամը 6 ամիս ծառայելուց հետո դիմել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին և արդեն 3 ամիս է՝ անցել էր ծառայության իր բնակավայրի մոտ գտնվող զորամասում։ Նա երկու օր առաջ իջել էր հերթափոխից։
Թե ինչն է եղել սպանության պատճառը, հայտնի չէ։ Համագյուղացիները չգիտեն նաև, թե ինչու էր Արամը Բերդից հասել Սևան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սևանի կենտրոնական հրապարակում սպանել են 20–ամյա երիտասարդի։
![]()