Միայն անհայրենիքը կերազեր այլ պետական լեզուներ ունենալու մասին․ Իսահակյան

Ֆեյսբուքյան օգտատեր Թամարա Իսահակյանն իր էջում անդրադարձել է Տաշիր Սամոյի հակապետական հայտարարությունների։

Հիմա որ ասեմ, թե Սամվել Կարապետյանը անհայրենիք է պիտի որոշները նեղանան, բայց դա այդպես է, մի մարդ, որ սեփական լեզուն նսեմացնի ու երազի այլ պետական լեզուներ ունենալու մասին հենց անհայրենիք է։

Սիրելի հայրենակիցներ, այս պահին Տաշիր Սամոյենք ուզում են ներկայանալ իբրև պետականամետներ, սակայն դա ուղղակի իրական դեմքի քողարկում է, քանի որ նա երբեք էլ հայրենասեր չի եղել ու չի լինի, նրա հայրենիքը փողն է, իսկ Աստվածը՝ շատ փողը։ Այս մարդը ունի բացառապես բիզնես շահեր, որոնց հասնելու համար նա պատրաստ է զոհաբերել մեր Անկախությունն ու պետության գոյությունը:

Հ.Գ. Ժողովուրդը չի սխալվելու ու հունիսի 7-ին Տաշիր Սամոյին ուղարկելու է քաղաքական աղբանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ