Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կшխված եղել

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օրերս արտառոց դեպք է եղել Արմավիրի մարզում։

Մասնավորապես՝ Արմավիրի բանտ տանող ճանապարհին առկա է ցուցանակ, որի վրա գրված է «Արմավիրի ՔԿՀ»։

Եվ ահա, ցուցանակի վրա օրերս քաղաքացու մարմին է կախված եղել։

Քաղաքացին ինքնասպան է եղել՝ ցուցանակի վրա կախվելու միջոցով, թե այլ հանգամանքներում է հայտնվել ցուցանակի վրա, կպարզի քննությունը։ Ավելին, բնակիչները մեզ հայտնեցին, որ չի բացառվում՝ մահացած քաղաքացին նախկին դատապարտյալ լինի, ով գնացել է այդ քայլին։

ArmLur.am-ը դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարություն, պաշտոնական պատասխանը կհրապարակենք քիչ անց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ