Թաիլանդում կենդանաբանական այգում մի քանի շաբաթվա ընթացքում անկել է ավելի քան 70 վագր

Թաիլանդի Չիանգմայ քաղաքի «Վագրերի թագավորություն» կենդանաբանական այգում 72 վագր է անկել։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ կենդանիները սատկել են խիստ վարակիչ վիրուսից։

Հիվանդության առաջին նշանները հայտնաբերվել են փետրվարի 8-ին: Թերթի տվյալներով, բժիշկները չեն կարողացել փրկել վարակված վագրերին: Կենդանաբանական այգին ներկայումս փակ է, անձնակազմը և տարածաշրջանային իշխանությունները ախտահանում են տարածքն ու փորձում են զսպել վարակի տարածումը:

news.ru-ն գրում է, որ կենդանիների սատկելու ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ: Անասնաբույժներն ու գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները քննարկում են երկու հնարավորություն՝ շան ժանտախտ՝ միկոպլազմոզով որպես երկրորդային բարդություն, և պանլեյկոպենիա, որը հայտնի է նաև որպես կատվային ժանտախտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ