![]()
Գլխավոր դատախազությունը 2026 թվականի հունվարի 30-ին տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության և դատախազական ներգործության արդյունքում՝ դադարեցվել է ֆիզիկական երկու անձանց հատկացված՝ 190 քմ և 475 քմ մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը։
Արդյունքում՝ Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող՝ 665 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի ուղեկցությամբ, 2026 թվականի փետրվարի 21-ին շրջայց է կատարել Կապան համայնքի վերոնշյալ՝ անբարեկարգ վիճակում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի անվան կենտրոնական զբոսայգում:
Գլխավոր դատախազը մի շարք հանձնարարականներ է տվել մարզի դատախազին՝ զբոսայգու տարածքում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության տրված հողամասերը համայնքի տիրապետմանը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
![]()