![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշներին։
«Մինչ որոշները հեքիաթներ են պատմում իրենց տնտեսական «տեսլականի» մասին, մենք տնտեսական զարգացումը դարձնում ենք իրականություն։
2025 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմել է 7.2%՝ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը։
ՀՆԱ-ն հասել է մոտ 30 միլիարդ ԱՄՆ դոլարի, մեկ շնչի հաշվով՝ 9 474 ԱՄՆ դոլար։
Սա մեր կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգի արդյունքներից է, որի իրական պտուղները դեռ քաղելու ենք առաջիկա տարիներին»,- գրել է պատգամավորը։
![]()