Վրաստանն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմավնել։

2025 թվականի դեկտեմբերի սկզբին Վրաստանն ապահովել էր Ադրբեջանից նավթի մեկանգամյա անվճար տարանցումն իր տարածքով դեպի Հայաստան: Հաջորդ խմբաքանակի տեղափոխումն իրականացվել է ատանդարտ սակագնով։

Ըստ լրատվամիջոցների, սակագների հարցը քննարկվել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլու և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման ժամանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ